Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

Սովորողների անհատական բլոգների գործածում

Շաբաթվա ընթերցարան. Դոնալդ Բիսեթ. Փիլիսոփա Բլոճը և մյուսները

Դոնալդ Բիսեթ. Դ․ Բիսեթ Աշխարհը շուռ է եկել

Դոնալդ Բիսեթ. Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը

 

 

Բրունո Ֆերերո.« Սև ոչխարը »

 

Բառարան՝ https://bararanonline.com/

Մաթեմատիկա․ Մաթեմատիկա․ 3-րդ դասարան․ Գումարման հատկություններ

Մաթեմատիկա

 

 

 

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Փիլիսոփա Բլոճը և մյուսները Դոնալդ Բիսեթ

 

downloadՔեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում՝ դարակին, ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում Թիկ-թակ ժամացույցն էր:

_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,- հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:

Continue reading “Փիլիսոփա Բլոճը և մյուսները Դոնալդ Բիսեթ”

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Բրունո Ֆերերո. Սև ոչխարը

imagesԿար չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Continue reading “Բրունո Ֆերերո. Սև ոչխարը”

Posted in Հեքիաթներ

Աշխարհը շուռ է եկել Դոնալդ Բիսեթ

imagesԱլիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նույնիսկ թռչելիս էլ էր քնում և շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, և մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ. շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։
Եվ Մռռանը նետվեց Հաճի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։
«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո-ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։
Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․
— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, և դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։
— Ի-ի-ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։
Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արևը։
«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արևը»։
— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արևին։
— Չեմ հեռանա,— ասաց արևը։— Այս աշխարհը շուռ է եկել, և ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արևը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետևից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչև նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն և խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու և վրայից էլ կաթ խմելու համար։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։
— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

Posted in Հեքիաթներ

Մաթեմատիկոսների մոլորակը

mbmbmbԺուկով-ժամանակով մի տղա է լինում։ Այդ տղան շատ լավ էր ճանաչում մաթեմատիկային։ Մի օր նա որոշեց, որ իր ուժերը և կարողություն պետք է իմանային բոլոր իր ընկերները թե չէ, որ իրեն կանչեին մրցույթի նա մենակ չէր կարողանա հաղթել դրա համար ամեն օր և ամեն երեկո նա սովորեցնում էր մաթեմատիկա։ Մի օր տղան «մտածում էր»

-Ի՞նչ կլինի, եթե նա իրենց սովորեցնի մաթեմատիկերեն խոսել։

Մտածեց տղան և գնաց իրենց մոտ։ Բարևը այսպես էր չորս անգամ ութ, իսկ ոնց եսը ՝  երեսուներկու բաժանած ութի։ ԵՎ այսպես շարունակ հորինում էր և ասում ու իր ընկերները և ընկերուհիները գրում էին և պարապում էին։ Եկավ մի օր, որը մրցույթի օրն էր, նրանք պատրաստվեցին և գնացին։ Նրանք հաղթեցին իրենց խոսելու ձևով և գրավեցին առաջին տեղը։

Posted in Պատմություններ

Իմ օրվա մեջ ապրող գույները

մահայկ.pngԱյսօր ես արթնացա և բացեցի իմ աչքերը։ Ես գտնվում էի իմ ննջարանում, հետո ես ելա իմ մահճակալից  ես տեսա դեղին գույն, նաև տեսա սպիտակ գույն։ Ես գնացի լվացվելու  և այդ ժամանակ ես տեսա կապույտ գույն և մոխրագույն։ Երբ ես լվացվեցի պատրաստվեցի, որպեսզի գնայի դպրոց, այդ ժամանակ ես տեսա վարդագույն, տեսա կարմիր գույնը, մուգ կապույտ գույնը: Ես նստեցի ավտոբուսը և տեսա կապույտ գույնը և կանաչ գույնը և կարմիր գույնը։ Դրանից հետո ես հասա դպրոց և այդ ժամանակ ես նկատեցի նարնջագույնը տեսա մանուշակագույնը։ Մենք իջանք ընդհանուր պարապունքի, բայց ոչ թե արեցինք ներսում, այլ բակում: Այդ ժամանակ ես տեսա բնության բոլոր գույները։  Հետո մենք բարձացանք վերև և սկսեցինք աշխատել բլոգների վրա։

 

 

 

 

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Գլուխները փոխելու օրը

UntitledԿար-չկար մի օր կար։ Այդ օրը մարդիկ ասում էին գլխամոր, որովհետև այդ օրը մարդիկ պետք է փոխեն գլուխները։ Այդ օրի մասին ոչ ոք չգիտեր։ Վերջապես եկավ այդ օրը և  մարդկանցից ոչ ոք դուրս չէր գալիս, չէր բարևում, չէր ասում եկեք փոխենք մեր գլուխները ։ Դրսում ոչ ոք չկար  բոլորը իրենց տանը զբաղվում էին։ Ոչ ոք դուրս չէր գալիս, որպեսզի զբոսնեն։ Տղաները վերանոգում  էին պետքարանը։ Կան նաև հայրիկներ, որոնք հիմա իրենց երեխաների հետ էին խաղում։ Իսկ մայրիկները և աղջիկները տանը գործ էին անում: Մայրիկները երեխաների համար ուտելիքներ էին գնում, ճաշ էին պատրաստում, բայց ոչ ոք դուրս չէր գալիս: Անցավ շատ ժամանակ մի տղա գնաց դուրս նա տեսավ, որ խանութում ոչ ոք  չկար, բայց այնտեղ կախված էր պատրաստված գլուխներ, որ մարդիկ իմանային, որ գլուխների փոխելու օր է: Այդ մարդով էլ բոլորը իմացան, որ այսօր սովորական օր չի:

Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 15-19.04.2019

 

 

IMG_2517-300x200
Իմ ըն
կերների անհատական բլոգները

Զատկական ծես. ուսումնական նախագիծԱղայանական-ռոդարիական ստուգատես

Ձոն. տեխնոլոգիական ստուգատես

Բացօթյա ընթերցանություն Հարավի պարտեզում

Ապրիլի 1-ից 5-ը. նախագծային շաբաթ

 

Ըմթերցանության նյութեր՝ Բզեզի դպրոցը. Հովհաննես Թումանյան, Ջրափոսի և չամիչով բուլկիի մասին, Բրունո Ֆերերո.« Սև ոչխարը »

Ուրախ հայոց լեզու

Կենգուրուի խնդիրներ

Continue reading “Աշխատանքային նախագիծ 15-19.04.2019”