Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Կիլիկյա

downloadՀայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Posted in Հայոց լեզու

Մայրենի

«Ոսկու կարասը» 

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

Աղքատ-հարուստ, անգետ-գիտուն, գոռում-ցացր խոսել, ճշմարիտ-ստախոս։

  1. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

Աչքդ լո՛ւս-շնորհավոր, աչքերը չորս է բաց անում-ուշադիր նայում է կողքերը։

  1. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

  Վվար+ու+ցանք, թագ+ա+վոր։

  1. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դու։

    Որովհետև լավ բարի մարդ էր։

  1. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Իմ կարծիքով այդ մարդը չէր ուզում, որ թագավորը տեսներ կարասը։

✨✨💖💖💛💛💚💚💙💜💙🖤🖤🤎🤎💜🧡🤍🤍

Posted in Ուսումնական պլան

Ուսումնական պլան

cropped-img-d7e348b142601d42cd39780ffb53fbf5-v-2.jpg
Մարի Մուղդուսյան, Հարավային դպրոց, 4-րդ դասարան
8։00 – Արթնանալ
Դասերից հետո եմ նախաճաշում – Նախաճաշել
11:00-12:30 – Մասնակցում եմ առցանց հաշվառմանը, քննարկում օրվա անելիքը
12:30-17:00 – Մասնակցում եմ առցանց դասերին՝ միանում տեսազանգերին, կատարում առաջադրանքներ։
17:00-18:00- Ընդմիջում
18:00-(22։30) – Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։
Ինքնակրթություն՝ Կարդում եմ և մուլտֆիլմ եմ նայում։
Կարդում եմ Հովազաձորի գերիները և նայում եմ MR. BEAN

 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Մայրենի

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Հրամանատար, ընկերներ, վտանգ։

Սիրելի։

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Լույսեր, Անահիտ, փոքրիկ։

Փոքրիկ, վերջին։

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Անձրև, հիշողոթյուն։

Հոռդարատ, հաճելի։

 

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

 

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան,տղա, աստղ, գնդակ, գլուխ:

Մարդ-Մարդիկ, դաս-դասեր, սյուն-սյուներ, ձուկ-ձկներ, մատ-մատներ, ոտ-ոտքեր, հարս-հարսներ, գրատուն-գրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագրեր, հեռախոս-հեռախոսներ, մարդասպան-մարդասպաններ, տղա-տղաներ, աստղ-աստղեր, գնդակ-գնդակներ, գլուխ-գլխներ։

  1. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հասաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Ռուսներ-անձնանիշ, քաղաք-իրանիշ, մայրիկ-անձնանիշ, Հայաստան-իրանիշ, դասընկեր-աձնանիշ, դասացուցակ-իրանիշ, ավտոմեքենա-իրանիշ, իքնաթիռ-իրանիշ, օդաչու-աձնանիշ, լավություն-աձնանիշ։

  1. Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով- Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:

Մաքուր-ավելի մաքուր, ամենամաքուր, հին-ավելի հին, ամենահին, դաժան-ավելի դաժան, ամենադաժան, կարճ-ավելի կարճ, ամենակարճ։

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Մաթեմատիկա

Տնային առաջադրանք

1.Արտահայտիր նշված միավորներով.

ա. 1/25 մ=40 մ

բ. 1/8 տ=125 կգ

գ.1/5 ր=12 վ

դ. 1/12 օր=2 ժ

2.Կինոդահլիճի երկարությունը 100 մ է: Հաշվիր դահլիճի լայնությունն ու բարձրությունը, եթե լայնությունը կազմում է երկարության 1/10 -րդ մասը, իսկ բարձրությունը՝ լայնության  1/2-րդ մասը:

Լայնություն 100։10×1=10մ

Բարջրություն 10։2×1=5մ

3.Չորացրած սունկի կշիռը կազմում է թարմ սունկի կշռի   1/7-րդ մասը:  Քանի՞ կգ չորացրած սունկ կստացվի 49 կգ թարմ սունկից:Քանի՞ կգ թարմ սունկ է կորում չորացնելիս:

 

49:7×1=7կգ սունկ

49-7=42կգ կկորի

4.20 լիտր բենզինն արժե 7600 դրամ: Վարորդը որքա՞ն պետք է վճարի՝ ավտոմեքենան 35 լ բենզին լցնելու համար:

7600։20=380դր (1լ արժեքը)

360×35=13.300դր

5.Աննան 24 տետրի համար վճարեց 560 դրամով ավելի, քան Անին՝ 16 տետրի համար: Արան որքա՞ն պետք է վճարի՝ այդ տետրերից 12 հատ գնելու համար:

140:7×1=20 էջ առաջին օր

140-20=120էջ մնացած էջեր

120:4×1=30×1=30էջ երկրորդ օր

140-20-30=120-30=90էջ

Posted in Բնագիտություն

Դելֆիների մասին

imagesԴելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:

Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ: Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել մինչև 32 կ/ժ արագություն:

Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն . Հայտնի են պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց: Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում:

Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի առարկաները: Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս:

Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները շնչում ենք թոքերով: Երկուսն էլ ունեն քառախուց սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է: Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով հասնում է 1, 5-2 մետր: