Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Փիլիսոփա Բլոճը և մյուսները Դոնալդ Բիսեթ

 

downloadՔեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում՝ դարակին, ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում Թիկ-թակ ժամացույցն էր:

_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,- հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:

Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմարն է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարողանում ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»: Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին, ժամացույցին և մտածեց. «Ինչ մեղք են, էս ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու: Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին ու ժամացույցին.

_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:

_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:

_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:

_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:

_Ծառերը ճոճելը,-ասաց քամին:

_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:

Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում: Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:

_Հիմա դու ասա՝ քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը,- հարցրեցին բոլորը քեռի Ֆրեդին: _Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:

_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

Leave a comment