Posted in Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ 22-26.04.2019

 

26.04.2019թ․imagesԺամը՝ 9․30-11․30Ընթերցարան-հորինուկներ փաթեթի ստեղծում

26.04.2019, Ժամը՝ 11․30․ Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի)» ծես

27․04․2019թ․ Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի լաբորատորիա

Սովորողների անհատական բլոգների գործածում

Continue reading “Աշխատանքային նախագիծ 22-26.04.2019”

Posted in Մաթեմատիկա

Ուրախ մաթեմատիկա

imagesԵրկու թվերի գումարը 51256 է: Այդ թվերից մեկը 24509 է: Գտի՛ր այդ թվերի տարբերությունը: 51256-24509=26687 26687-24509=2178

Հաշվի՛ր.
15482+3764=19246
Ո՞ր շարքի թվերն են դասավորված նվազման կարգով.

Continue reading “Ուրախ մաթեմատիկա”

Posted in Պատմություններ

Գունավոր նռան երկիրը

UntitledԼինում է, չի լինում մի նուռ է լինում։ Այդ նուռը ուզում էր ունենալ իր ստեղծած երկիրը, որ այնտեղ ապրեն նռերը։ Մի օր նա որոշեց գնալ մի երկիր որտեղ ոչ ոք չէր ապրում և այդ երկիրը շատ հին էր։ Նուռը այդ երկիրը դարձրեց գեղեցկություն։

Continue reading “Գունավոր նռան երկիրը”

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Գունավոր բնությունը

gwԿար-չկար մի բնություն կար։ Այնտեղ ամեն ինչ կանաչ էր, ոչ թե գունավոր։ Մի օր այդ բնությոան հյուր գնաց մի աղջիկ։ Նրա անունը Ադամանդ էր։ Այդ աղջիկը չէր սիրում, որ ամեն ինչը լինում է կանաչ, կարմիր, դեղին, կապույտ։ Ադամանդը մինչև վերջ գնում է  ճանապարհով,  հետո նոր հանդիպում է այդ կանաչ բնությունը։ Նա շատ բարկանում է,  այդտեղ ամեն ինչը կանաչ էր։ Ադամանտը շատ արագ էր մտածում։

Continue reading “Գունավոր բնությունը”

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

downloadՀաշվի՛ր:
Երկու թվերի գումարը 2460 է: Եթե առաջին թիվը մեծացնենք 200-ով, իսկ երկրորդը փոքրացնենք 200-ով, ապա որքա՞ն կլինի ստացված թվերի գումարը: 2460+200-200=2460

Տրված թվերից ընտրի՛ր այն թիվը, որը տեղադրելով դատարկ վանդակում՝ կստանաս հավասարություն:
6000, 2000, 123

Continue reading “Մաթեմատիկա”

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Ճանապարհորդուհի Միրանդան. Դոնալդ Բիսեթ

download

Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։
Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետև շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։
Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեև շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։
Եվ համարձակ ճամփա ելավ։
Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երևաց ծովը։

 

 
Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։
Հետո նա թռավ սարերի վրայով ու պարզ է, որ ստիպված դեպի վեր ու ավելի վեր էր բարձրանում։ Իսկ ավելի վերևում ցուրտ էր ու ձյուն էր տեղում։
Հանկարծ նա լսեց, որ մեկը երգում է։ Ձայնը լսվում էր մոտիկից ու ավելի մոտիկից։ Նրան թվաց, թե երգում են ֆրանսիական «Սյուր֊լյո֊փոն դʼԱ֊վին֊յոնը», որ նշանակում է «Ավինյոնի կամրջի վրա»։
Եվ իրոք, քիչ անց, մառախուղի միջով սուրաց ֆրանսիացի ծիծեռնակների երամը, որը թռչում էր դեպի հարավ՝ Իտալիա։ Միրանդայի մոտով անցնելիս, նրանք թևերը թափահարելով, ջերմորեն ողջունեցին։ Եվ Միրանդան էլ նրանց պատասխանեց՝ իր թևերը թափահարելով։
Նա շատ էր հոգնել և ուտել էր ուզում։ Ձյունը ավելի սաստիկ էր տեղում, և ոչինչ տեսանելի չէր։ Ականջների մոտ սուլում էր քամին, ձյունը կուրացնում էր աչքերը, թռչելն ավելի ու ավելի էր դժվարանում։ Բայց Միրանդան մտածում էր լոկ այն մասին, թե որքան լավ է ամառը անգլիական ճահիճներում, ու շուտափույթ հանդիպում էր երազում անգլիացի երեխաների հետ։ Նրա կտուցն ուղղված էր Լոնդոնի կողմը։
Այդպես նա թռչում էր շատ երկար ժամանակ։ Քամին հանդարտվեց աստիճանաբար, ձյունն էլ դադարեց տեղալուց։ Եվ իր գլխավերևում Միրանդան աստղեր տեսավ, իսկ ցածում՝ մեծ քաղաքի թարթող լույսերը։
Դա Լոնդոնն էր։
Միրանդան վայրէջք կատարեց քաղաքի լճակի վրա։
Լճակի կենտրոնում մի կղզյակ կար, իսկ կղզյակի վրա՝ ազատ մի բույն․ ասես միտումնավոր նախապատրաստել էին հենց Միրանդայի համար։ Միրանդան շատ ուրախացավ։
Նախաճաշեց ճահճային խոտերով, հետո նստեց բնում ու արդեն սկսել էր ննջել, երբ հանկարծ լսեց մի ձայն․
— Միրանդա՜… Միրանդա՜…
— Այստեղ եմ,— պատասխանեց Միրանդան։
Նա ելավ բնից ու լողաց դեպի լճափ։ Այստեղ նա տեսավ փոստատար տղային։
— Հեռագիր ունես,— ասաց տղան։— Խնդրում եմ, ստորագրիր, որ ստացել ես։
Միրանդան ստորագրեց։ Հետո հեռագիրը կտուցին, լողաց դեպի ետ, դեպի իր բույնը։
Նա հուզմունքով բացեց հեռագիրը։ Պարզվեց, որ հեռագիրն ուղարկել են աֆրիկացի տղաներն ու աղջիկները։ Ահավասիկ, թե ինչ էին նրանք գրել․

Միրանդա, Միրանդա, բարևում ենք քեզ։
Մաղթում ենք շոգ ամառ։ Դու քեզ լավ նայիր։
Մենք քեզ սիրում ենք։ Շուտ պատասխանիր։
Դիմացի փողոցի տներում մարեցին լույսերը։ Միրանդան լսեց, թե ինչպես են մարդիկ իրար բարի գիշեր մաղթում։ Հետո շուրջը լռություն տիրեց։ Միրանդան հեռագիրը թաքցրեց մի թևի տակ, գլուխը՝ մյուս թևի և խորը քուն մտավ։
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:
______________________________________________________________________________________________________________________________________
2. Ի՞նչ գիտես բադերի մասին: Պատմի՛ր:
__________________________________________________________________________________________________________________________________
3. Պատմի՛ր Միրանդա բադի մասին:
___________________________________________________________________________________________________________________________________
4. Քո կարծիքով ի՞նչ է հրաժեշտը:
__________________________________________________________________________________________________________________________________
5. Թվարկի՛ր, թե Միրանդան Աֆրիկայից մինչև Լոնդոն ճամփորդելիս ի՞նչ տեղերով է անցել: Փորձի՛ր կազմել Միրանդա բադի ճամփորդական քարտեզը:
_____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
6. «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։ Ինչո՞ւ Միրանդան այդպես մտածեց, փորձի՛ր բացատրել:
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
7. Միրանդայի անունից պատասխանի՛ր աֆրիկացի երեխաների հեռագրին:
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
__________________________________________________________________
Հորինի՛ր: Պատմությունդ հրապարակի՛ր բլոգում:
Միրանդա բադի արկածները Լոնդոնում
_____________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Հեքիաթներ

Շատակեր Ուտիս տատը

zatikԼինում է, չի լինում մի Ուտիս տատ է լինում։ Այդ Ուտիս տատը շատ էր սիրում ուտել։ Նա այնքան էր ուտում, որ արդեն նրան անվանում էին շատակեր Ուտիս տատ։ Մի օր նա ցանկացավ հաց չուտել և չնախաճաշել։ Ուտիս տատը վերջապես որոշեց սպորտով զբաղվել։ Նա մի օրը  սպորտով զբաղվեց, բայց Ուտիս տատը մյուս օրերին չէր կարողանում գնալ սպորտի, որովհետև նա շատ էր կերել ։ Եկավ մյուս շաբաթը, Ուտիս տատը շատ տխրեց։ Նա  փորձեց դա անել և վերջապես նրա մոտ ստացվեց։

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Լեզվանի Ուտիս տատը

msk ddԿար-չկար մի տատիկ կար։ Նրան անվանում են Ուտիս տատ։ Ուտիս տատը սիրում է երեխաների հետ լեզվանություն անել։ Մի օր նրա մոտ եկավ  մի պապ, ինքն էլ անուն չուներ, բայց Ուտիս տատի երկրի ապրողները դրել են չուտող պապ։ Նրանք մտածել են այդ անունը, որովհետև նա մենակ ուտում էր սնունդ, մրգեր և բանջարեղներ։ Եվ ահա բացվեց մի օր։ Այդ օրը զատկի օրն էր, բայց դա օր չէր՝ տոն էր։ Չուտող պապը վերելակով իջավ բակ։ Նա չկարողացավ նայել, որովհետև ձեզ պատմել էի չէ, որ նա ուտում է միայն միրգ բանջարեղներ ։ Չուտող պապը, որ այդ ամեն ինչը տեսներ նա կանհետանար։ Ուտիս տատը, երբ տեսավ, որ բոլորը կան, իսկ չուտող պապը չկա։ Ուտիս տատը գնաց գթնելու։ Նա գտավ չուտող պապին և հարցրեց․

-Չուտող պապ, ինչո՞ւ չես միանում մեզ։

-Դու չգիտես, ինչ է, որ ես կանհետանամ։

-Այո գիտեմ, բայց ինչու կանհետանաս։

Բայց արդեն ուշ էր և նա անհետացավ ։

Posted in Հեքիաթներ, Պատմություններ

Իդրամի արկածները

mskԼինում է, չի լինում մի դրամպանակ  է լինում:  Այդ դրամապանակի անունը լինում է Իդրամ: Նա ապրում է մարդկանց բջջայիների մեջ:  Մի օր մի մարդ ստեղծեց իր Իդրամը: Շատ զարմանալի էր, որ նա այնտեղ ոչ մի գումար չէր տեղադրել: Նա թղթերի վրա պատճենել էր Իդրամի մասին և ամբողջ հրապարակով կպցրել է շենքերին, պատերին, ծառերին: Եկավ մյուս շաբաթը այդ ժամանակ  շատ  մարդիկ կարդացել են և ոչ թե զանգարահարել  էին իրեն այլ եկել էին  իր տուն մի ամբողջ խմբով: Նրանք  սկսեցին  արագ խոսել են և միջամտել: Նրանցից մեկը ասել է, որ իրենք ունեն իրենց իդրամը և երբ  հարցեր  են ունենում զանգարահարում  են հարցնում են, իմանում են: Դրա համար էլ եկել են որպեսզի վիճեն, թե ինչու է նման հայտարարություններ փակցրել:Այդ մարդը հասկացավ, որ պետք չէ ինքնագլուխ բան անել: Իդրամ  բոլորը ունեն և բոլորը Իդրամի  մասին գիտեն: