Posted in Հայոց լեզու, Նախագիծ, Գրականություն

Հայկական գրատեսակներ

Հայկական գրատեսակներ, հայկական գրերը ներկայացնող համակարգեր, որոնք միմյանցից տարբերվում են տառերի տեսքով, չափսով, կառուցվածքով, որոշ մասը` նաև կիրառությամբ։ Մաշտոցյան շրջանից մինչ 19-րդ դարի վերջը գոյություն է ունեցել հիմնական 4 հայկական գրատեսակ՝ երկաթագիր, բոլորագիր, նոտրագիր և շեղագիր՝ իրենց առանձին տարբերակներով։

Որպես լրացուցիչ խմբեր նշում են նաև միջակագիրը, կոնդակագիրը, փառագիրը կամ զարգագիրը, վարազագիրը, նշանագիրը, դրամագիրը, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում են ոչ թե գրտեսակ, այլ խմբավորում ըստ տառաձևերի կիրառման հարթակների։ Սրանց անվանումները հիմնականում տրվել են միջին դարերում։ Նոր շրջանում գրատեսակների խմբավորման արդյունքում ստեղծվել են նոր անվանումներ ևս։

Հիմնական հոդված՝ Երկաթագիր

Գրատեսակ է, որ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Նախկինում լայնորեն կիրառվել է վիմագրության մեջ. գրվել է երկաթե ձողով քարի վրա, ինչից էլ առաջացել է անվանումը։ Գերիշխող է եղել 5-13-րդ դարերում։ Ըստ կառուցվածքային ու գործառական առանձնահատկությունների` տարբերում են երկաթագրի հետևյալ տեսակները` գլխագիր երկաթագիր, միջին երկաթագիր, փոքր երկաթագիր։

Հիմնական հոդված՝ Գրչագիր

Հին հայկական գրատեսակ է։ Գրվել է երկու տողագծերի միջև, հավասար բարձրությամբ, ուղիղ և թեք տեսակներով։ Որպես հիմնական գրատեսակ գործել է մինչև 12-րդ դարը։ Ներկայումս գերազանցապես գործածվում է որպես վերնագրային գրատեսակ։

Հիմնական հոդված՝ Բոլորգիր

Բոլորգիրը (նաև` բոլորագիր, բոլորակ գիր)ձևավորվել է 10-11-րդ դարերում` ավելի լայն կիրառության մեջ մտնելով մի փոքր ուշ։ 16-րդ դարից եղել է հայ տպագրության գիրը։ Ունի երկու հիմնական տարատեսակ` կիլիկյան և արևելյան։ Վերջինս տարբերվում է կիլիկյան բոլորգրից տառերի խոշորությամբ ու որոշ տառերի գծագրական ձևավորմամբ։ Երկաթագրի համեմատությամբ տառերը զգալիորեն փոքր են, առկա է մեծատառի և փոքրատառի տարբերակում։ Առկա են կետադրական հիմնական նշանները։ «Բոլորգիր» անվանումը հավաստի մեկնություն չունի։

Հիմնական հոդված՝ Նոտրգիր

Ծագում է բոլորգրից։ Անվանումը ծագում է հուն․՝ notarios (լատին․՝  notarius) բառից, որ նշանակում է դպիրների, գրագիրների գիր։ Գործածության մեջ է մտել 13-րդ դարից, առավել լայն կիրառում է գտել 15-րդ դարից։ Նոտրգիրը մշակվել է արագագրության համար. հաշվի է առնվել տեղի խնայողությունը։ 19-րդ դարից սկսած` աստիճանաբար փոխարինվել է շղագրով։

Հիմնական հոդված՝ Շղագիր

Ծագում է բոլորգրից։ Ամենավաղ դրսևորումը վերաբերում է 10-11-րդ դարերին։ Լայնորեն կիրառվել է 19-րդ դարից։ Տառերն ունեն շեղ դիրք, ինչից էլ ծագել է անվանումը։ Տառերը գրվում են կապակցված, անկյունները կլորավուն են, կցվում են մազանման փոքր գծիկներով։ Ձեռագիր տեքստի շղագրությունը և տպագիրն այժմ տարբեր իրացումներ ունեն։ Տպագրության մեջ «շղագիր» անվանումով կոչում են որոշակի տպագիր տառատեսակը։

Posted in Նախագիծ, Աշխարհագրություն

«Երկրների մշակույթը» նախագիծ․ Հունաստան։

  • Հունական խոհանոց։

Հունաստանի ազգային խոհանոց, որը ձևավորվել է բալկանյան և միջերկրածովյան մյուս ժողովուրդների խոհանոցների ազդեցությամբ։

Այն նմանություն ունի ֆրանսիական, թուրքական և իտալական ազգային խոհանոցներին։ Հունական խոհանոցն ունի չորս հիմնական հենքեր՝ թարմ մթերքներ, բուսական համեմունքների և կանաչեղենի հմուտ օգտագործում, ձիթապտղի լայն կիրառում, ինչպես նաև ճաշերի պարզություն։

Աղցան «Հունական» 250գ - sas.am
Հունական աղցան
Continue reading “«Երկրների մշակույթը» նախագիծ․ Հունաստան։”
Posted in Նախագիծ, Պատմություն

Օրացույցի ստեղծման պատմությունը

«Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն:

Օրացույց, օրերը խմբավորելու եղանակ, որ մարդկանց անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։ Այն ժամանակի հաշվարկման համակարգ է, որը հիմնված է երկրային մարմինների (արևային օրացույցներում՝ Արևի շուրջը Երկրի, լուսնային օրացույցներում՝ Լուսնի տեղաշարժի վրա, իսկ լուսնա-արևային օրացույցներում հաշվի են առնվում այդ երկուսը միաժամանակ։

Մարդիկ ստեղծել են օրացույցներ՝ ժամանակի ընթացքը չափելի դարձնելու համար։ Այժմ աշխարհի երկրների մեծամասնությունն օգտագործում է Գրիգորյան օրացույցը, որը ներդրվել է Գրիգորիս 13-րդ պապի կողմից՝ Հուլիոսյան օրացույցի փոխարեն։ Հուլիոսյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը կազմում է 13 օր, և այն մեծանում է 3 օրով՝ յուրաքանչյուր 400 տարին մեկ։ Ահա թե ինչու ենք նշում Հին նոր տարին․ դա Նոր տարին է՝ Հուլիոսյան օրացույցով։

Առաջին օրացույցներն ստեղծվել են որպես կենսական անհրաժեշտություն եղանակի ցիկլային ու կանխատեսվող փոփոխությունների պայմաններում։ Նեբտա Պլայայում (ժամանակակից Եգիպտոսի տարածք) մեր թվարկությունից մոտավորապես 5 հազար տարի առաջ անասնապահ կիսաքոչվոր ցեղերի կողմից ստեղծվել է հավանաբար առաջին տարեկան «օրացուցային շրջանը», որում տարվա սկիզբը նշանակվել է Սիրիուս աստղի հայտնվելով։ Այդ օրացույցը ցեղերին օգնել է որոշել թե երբ պետք է սկսվի ու ավարտվի անձրևների սեզոնը, որը անապատային տարածքը վերածում էր անասունների արոտավայրի համար պիտանի փթթուն սավաննայի։ Մոտավորապես այդ ժամանակ էլ ժամանակակից Գերմանիայի տարածքում ստեղծվել է այսպես կոչված Գոզեկի շրջանը, որի հաշվարկան համար հիմք է ծառայել ձմեռային արևադարձը։

Եգիպտական օրացույց։

Հին եգիպտական օրացույցում տարին եղել է Սիրիուսի երկու հաջորդական գալակտիկական ծագումների միջև ընկած ժամանակահատվածը։ Հին Եգիպտոսում օրացույցի հայտնվելու պատճառը եղել են Նեղոսի հորդացումները, որոնց միջև ընկած են եղել հավասար ժամանակամիջոցներ, որ մոտավորապես հավասար են եղել մեկ տարվա։ Այդ հորդացումները պատճառ են դարձել բերքի ոչնչացման, եթե այն ժամանակին չի հավաքվել, և բերել են բարեբեր հող։ Ելնելով այդ հանգամանքներից՝ տնտեսության հաջող վարման համար անհրաժեշտություն է առաջացել նախօրոք որոշակի ճշգրտությամբ իմանալ, թե երբ պետք է տեղի ունենա հորդացումը։

Երբ 16-րդ դարում ընդունվեց համաշխարհային օրացույցը, ապա ըստ այդ տոմարի տարվա առաջին ամիսը համարվեց հունվարը, իսկ ամիսները կոչվեցին հռոմեական անուններով։ Այդ բանը հայերը նույնպես ընդունեցին և Նավասարդ անունը փոխարինվեց օգոստոս անունով և դարձավ տարվա ոչ թե առաջին, այլ ութերորդ ամիսը։

Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլյան օրացույցի հետ, Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։

Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով առաջին ամիսը։ Մնացած ամիսները վերանվանվեցին։

Աղբյուրներ՝ hy.wikipedia.org, iammedia.am

Posted in Հայոց լեզու, Նախագիծ, Գրականություն

Իմ աշնանային արձակուրդը

Իմ աշնանային հանգիստը անցկացրել եմ ԱՄԷ-ում՝ Աբու դաբի և Դուբայ քաղաքներում։ Արձակուրդի ընթացքում գնացել Warner Brothers: Այնտեղ նստեցի իմ սիրելի մուլտերի և ֆիլմերի հետ կապված ատրակցիոններ։ Օրինակ՝ Ջոկեռն ու Բետմենը։ Դա ֆիլմի անիմացիա է։ Նստել ենք նաև Թոմ և Ջերի ատրակցիոնը։ Արագ ատրակցիոն էր։ Ինձ թվաց, թե ինչպես մյուս բոլոր մուլտերի ատրակցիոնները հանգիստ է և ուղղակի մուլտերից մեջի հատվածներ էին արձաններով։ Տևեց շատ կարճ, բայց զվարճալի էմոցիաներ պարգևեց։ Դրանից հետո այցելել ենք ծովային աշխարհը՝ SeaWorld։ Այնտեղ կայն բավականին շատ ձկներ և նույնիսկ շնաձուկ, բայց ես տեսել եմ այնտեղ պինգվիններ և ֆլամինգոներ, որը իմ մանկության երազանքն էր։ Այցելել եմ նրանց մզկիթը։ Աշխարհի վեց ամենամեծ մզկիթներից մեկը։ Գնացել ենք երեկոյան շատ գեղեցիկ էր։ Այնտեղ կա 7 ջահ, որից մեկը աշխարհի ամենամեծ ջահերից մեկն է։ Դուբայում գնացել եմ Frame-ը։ Որտեղից երևում է նոր և հին Դուբայը։ Եվ իհարկե այցելել եմ Բուլջ Խալիֆան։ Նա ավելի բարձր էր քան ես պատկերացնում էի։ Գնացել ենք անապատ։ Մասնակցեցինք ջիպինգի։ Շատ հավես էր կարծես ատրակցիոն լիներ քանի-որ մեքենան մեծ արագությամբ սահում էր մեծ ավազաթմբերի վրայով։ Երեկոյան անապատում ուժեղ քամի սկսեց և այնուհետև անձրև։ Դա շատ զարմանալի երևույթ է։ Ես հիացած եմ այդ երկրի մաշտաբներով, ճարտարապետության որակով։ Այնտեղի շենքերի կառուցվածքը շատ օրիգինալ է։ Ինձ շատ դուր եկավ այս հանգիստը։ Այնտեղ նաև տեսել եմ Դավինչիի բնանկարներից, որը կախված էր Աբու Դաբիի Լուվր թանգարանում։

Posted in English, Նախագիծ, Ընտրությամբ գործունեյություն

Սովորող սովորեցնող նախագիծը: Հարավային դպրոցում

Հոկտեմբերի հավաքի ընթացքում մենք կլինենք Հարավային դպրոցում, մերց կրտսեր ընկերներին կսովորեցնենք գույները անգլերեն երգերի, խաղերի, ներկայացումների միջոցով։


Օրը՝ Նոյեմբերի 2
Ժամը՝11։15-12։20
Մասնակիցներ՝ անգլերենի ընտրության խմբի սովորողներ
Էլիզաբեթ Հակոբյան,
Մարի Մուղդուսյան,
Ասյա Բեկլարյան,
Ինեսսա Ղևոնդյան,

Օգտագործվող իրեր՝ նկարներ, մրգեր, խաղալիքներ և տեսանյութններ։

Տեսանյութի հղումը՝https://youtu.be/qhOTU8_1Af4?feature=shared

Posted in Նախագիծ, Պատմություն, Uncategorized

Անհատական նախագիծ: Հին Հայկական թատրոն։

Նախագծի վերնագիրը՝ Հայկական թատրոնի պատմություն

Նախագծի մասնակից՝ Մարի Մուղդուսյան։

Նախագծի նպատակ՝ Ծանոթանալ Հայկական թատրոնի պատմությանը։

Հին հայկական թատրոն

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թ. Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։

Հայկական թատրոնը միջնադարում (4-15-րդ դար)

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Հայտնի են օրինակ կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (5-րդ դար)[3] քարոզները՝ ուղղված թատերական արվեստին։

Հայկական թատրոնը 15-18-րդ դարերում

14-րդ դարի վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, հայ ժողովուրդը կորցնում է իր ազատությունը։

Օտարերկրյա կապանքները անդրադառնում են նաև արվեստի վրա։ 15-16-րդ դարերում թատերական արվեստը զգալիորեն անկում է ապրում։

Հայկական նոր թատրոնը առաջացել է 17-18-րդ դարերում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հաղորդում է 3 գործողությամբ մի կատակերգության մասին, որը բեմադրել են հայ գուսանները, և որը նա տեսել է 1664 թ. Երևանի քաղաքային հրապարակում։ Հայկական նոր թատրոնը զարգանում է հայ գաղթականների շրջանում։ 1668 թ.-ից հայտնի են հայկական դպրոցական թատրոններ (եկեղեցական և աշխարհիկ) այն քաղաքներում, որտեղ կային հայկական գաղութներ (Լվով, Վենետիկ, Վիեննա, Կոստանդնուպոլիս, Մադրաս, Կալկուտա, Թբիլիսի, Մոսկվա, Դոնի Ռոստով)։ Այս թատրոնները, որոնք դասական ուղղվածություն ունեին, արտահայտում էին ազգային ազատագրական շարժման գաղափարներ։ Պահպանվել է «Սուրբ Հռիփսիմեի չարչարանքները», որը բեմադրվել է 1668 թվականին Լվովի հայկական դպրոցում։

Աղբյուրը՝ wikipedia

Նախագծի ժամանակահատված

Նախագծի ընթացք

Նախագծի ամփոփում

Եզրահանգում

Posted in Նախագիծ, Պատմություն

Արագած լեռ

Արագած լեռ

Այս ամառ ես գրեթե ոչ մի տեղ չեմ գնացել դրա համար կպատմեմ Արագած լեռան մասին։
Արագած լեռը համարում են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը։ Արագածը ունի 4 գագաթ։ Հյուսիսային, արևմտյան, արևելյան և հարավային։ Ես բարձրացել եմ հարավային գագաթը։ Նրա բարձրությունը հասնում է 3887,8 մ-ի։ Ամենաբարձր գագաթը դա հյուսիսային գագաթն է՝ 4090.1 մետր բարձրություն։ Արևմտյան գագաթի բարձրությունը 3995.3 մետր, իսկ արևելյան գագաթի բարձրությունը 3908.2 մետր։ Լեռի մոտ գտնվող քաղաքները՝ Աշտարակը հարավ-արևելքում, Ապարանը հյուսիս-արևելքում, Արթիկը հյուսիս-արևմուտքում և Թալինը հարավ-արևմուտքում։ 

Posted in Նախագիծ, Աշխատանքային նախագիծ, Աշխարհագրություն

Նախագիծ: ՀՀ-Ի Այն Գործարանները, Որոնք Աղտոտում Են Բնությունը

Դասարան՝ 7․8

Մասնակիցներ՝ Մարի Մուղդուսյան, Ասյա Բեկլարյան, Էվելինա Հակոբյան։

Ի՞նչ գործարաններ կան Հայաստանի հանրապետությունում։

Գյումրու գործարանները՝

Գյումրու «Ստրոմմաշինա» գործարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գյումրու «Ստրոմմաշինա» գործարան

Գյումրու տրիկոտաժի ֆաբրիկա

Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան

Լենինականի կարի արտադրական միավորում

Լենինականի հեծանիվի գործարան

Հղկող հաստոցների գործարան (Լենինական)

Երևանի գործարաններ՝

Պատկեր:Արարատ կոնյակի գործարան, 2014 (1).jpg


Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա

Երևանի ավտոբեռնիչների գործարան

Երևանի ավտոդողերի գործարան

Երևանի դեկորատիվ գործվածքների ֆաբրիկա

Երևանի լուսատեխնիկական գործարան

Երևանի կաբելի գործարան

Երևանի կոնյակի գործարան

Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի գործարան

Երևանի շամպայն գինիների գործարան

Երևանի քիմիական ռեակտիվների գործարան

Կիսահաղորդչային տեխնիկայի գործարան (Երևան)

Մաքուր երկաթի գործարան

Մետաղյա շինվածքների գործարան

Վանաձորի գործարանները՝


Ավտոգենմաշ գործարան (Վանաձոր)

Ավտոմատիկա գործարան (Վանաձոր)

Լուսատեխնիկական գործարան 

Ճշգրիտ հաստոցների գործարան (Վանաձոր)

Մանրաթելերի գործարան (Վանաձոր)

Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկա

Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկա

Վանաձորի քիմիական գործարան

Ի՞նչ է գործարանը։

Գործարան, արդյունաբերական ձեռնարկություն, որի արտադրական պրոցեսները մեքենայացված են․ պատրաստում է․ առավելապես, արտադրության միջոցներ։ Քաղաքատնտեսական առումով նույնացվում է ֆաբրիկա հասկացության հետ։ Նախապես, արտադրության տեխնիկայի և տեխնոլոգիայի օգտագործման նկատառումով՝ գործարանի և ֆաբրիկայի միջև կային որոշ տարբերություններ։ Տեխնիկայի գարգացմամբ այդ տարբերությունները վերացել են, և այս կամ այն ձեռնարկությանը գործարանը կամ ֆաբրիկա անվանելը այժմ պայմանավորված է սովորույթով։

Աղտոտում։

Հայաստանի հարավում գործող գործարանների հոսքաջրերը լցվում են Արաքս գետը՝ աղտոտելով Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող գետի ջրերը։

Իրանցի փորձագետներն ու պաշտոնյաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի:

Հոդվածում հստակ չի նշվում, թե կոնկրետ ո՛ր գործարանների հոսքաջրերի մասին է խոսքը, և արդյոք դրանք կապ ունեն վերջերս Կապանում Ողջի գետի աղտոտման հետ, որը տեղի էր ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով: Հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։

Ինչո՞ւ է այդպես ստացվում։

Աղբյուրները՝hy.m.wikipedia.org, wikipedia.org, civilnet.am, armradio.am