Posted in Հայոց լեզու, Նախագիծ, Գրականություն

Իմ աշնանային արձակուրդը

Իմ աշնանային հանգիստը անցկացրել եմ ԱՄԷ-ում՝ Աբու դաբի և Դուբայ քաղաքներում։ Արձակուրդի ընթացքում գնացել Warner Brothers: Այնտեղ նստեցի իմ սիրելի մուլտերի և ֆիլմերի հետ կապված ատրակցիոններ։ Օրինակ՝ Ջոկեռն ու Բետմենը։ Դա ֆիլմի անիմացիա է։ Նստել ենք նաև Թոմ և Ջերի ատրակցիոնը։ Արագ ատրակցիոն էր։ Ինձ թվաց, թե ինչպես մյուս բոլոր մուլտերի ատրակցիոնները հանգիստ է և ուղղակի մուլտերից մեջի հատվածներ էին արձաններով։ Տևեց շատ կարճ, բայց զվարճալի էմոցիաներ պարգևեց։ Դրանից հետո այցելել ենք ծովային աշխարհը՝ SeaWorld։ Այնտեղ կայն բավականին շատ ձկներ և նույնիսկ շնաձուկ, բայց ես տեսել եմ այնտեղ պինգվիններ և ֆլամինգոներ, որը իմ մանկության երազանքն էր։ Այցելել եմ նրանց մզկիթը։ Աշխարհի վեց ամենամեծ մզկիթներից մեկը։ Գնացել ենք երեկոյան շատ գեղեցիկ էր։ Այնտեղ կա 7 ջահ, որից մեկը աշխարհի ամենամեծ ջահերից մեկն է։ Դուբայում գնացել եմ Frame-ը։ Որտեղից երևում է նոր և հին Դուբայը։ Եվ իհարկե այցելել եմ Բուլջ Խալիֆան։ Նա ավելի բարձր էր քան ես պատկերացնում էի։ Գնացել ենք անապատ։ Մասնակցեցինք ջիպինգի։ Շատ հավես էր կարծես ատրակցիոն լիներ քանի-որ մեքենան մեծ արագությամբ սահում էր մեծ ավազաթմբերի վրայով։ Երեկոյան անապատում ուժեղ քամի սկսեց և այնուհետև անձրև։ Դա շատ զարմանալի երևույթ է։ Ես հիացած եմ այդ երկրի մաշտաբներով, ճարտարապետության որակով։ Այնտեղի շենքերի կառուցվածքը շատ օրիգինալ է։ Ինձ շատ դուր եկավ այս հանգիստը։ Այնտեղ նաև տեսել եմ Դավինչիի բնանկարներից, որը կախված էր Աբու Դաբիի Լուվր թանգարանում։

Leave a comment