Posted in Նախագիծ, Պատմություն, Uncategorized

Անհատական նախագիծ: Հին Հայկական թատրոն։

Նախագծի վերնագիրը՝ Հայկական թատրոնի պատմություն

Նախագծի մասնակից՝ Մարի Մուղդուսյան։

Նախագծի նպատակ՝ Ծանոթանալ Հայկական թատրոնի պատմությանը։

Հին հայկական թատրոն

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից:

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թ. Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թ. բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։

Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը: 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։

Հայկական թատրոնը միջնադարում (4-15-րդ դար)

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց, ինչպես նաև ավատատիրական կարգերի ամրապնդվելուց հետո նկատվեց եկեղեցու հակազդեցությունը թատերական արվեստի վրա։ Հայտնի են օրինակ կաթողիկոս Հովհաննես Մանդակունու (5-րդ դար)[3] քարոզները՝ ուղղված թատերական արվեստին։

Հայկական թատրոնը 15-18-րդ դարերում

14-րդ դարի վերջին՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո, հայ ժողովուրդը կորցնում է իր ազատությունը։

Օտարերկրյա կապանքները անդրադառնում են նաև արվեստի վրա։ 15-16-րդ դարերում թատերական արվեստը զգալիորեն անկում է ապրում։

Հայկական նոր թատրոնը առաջացել է 17-18-րդ դարերում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը հաղորդում է 3 գործողությամբ մի կատակերգության մասին, որը բեմադրել են հայ գուսանները, և որը նա տեսել է 1664 թ. Երևանի քաղաքային հրապարակում։ Հայկական նոր թատրոնը զարգանում է հայ գաղթականների շրջանում։ 1668 թ.-ից հայտնի են հայկական դպրոցական թատրոններ (եկեղեցական և աշխարհիկ) այն քաղաքներում, որտեղ կային հայկական գաղութներ (Լվով, Վենետիկ, Վիեննա, Կոստանդնուպոլիս, Մադրաս, Կալկուտա, Թբիլիսի, Մոսկվա, Դոնի Ռոստով)։ Այս թատրոնները, որոնք դասական ուղղվածություն ունեին, արտահայտում էին ազգային ազատագրական շարժման գաղափարներ։ Պահպանվել է «Սուրբ Հռիփսիմեի չարչարանքները», որը բեմադրվել է 1668 թվականին Լվովի հայկական դպրոցում։

Աղբյուրը՝ wikipedia

Նախագծի ժամանակահատված

Նախագծի ընթացք

Նախագծի ամփոփում

Եզրահանգում

Leave a comment