Posted in Կենսաբանություն

Մարդու կմախք։ Հարցեր և առաջադրանքներ։

1.Որո՞նք են կմախքի բաժինները: 

Գլուխը, իրանը, ստորին և վերին վերջույթները։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը: 

Իրանի բաժինը կազմված է կրծքավանդակից և ողնաշարից։
3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը: 

Կրծքավանդակը կազմված է 12 զույգ կողերից և կրծոսկրից։ Նաև այն կազմված է կողից։
4.Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ: 

Մարդու կմախքի կարևոր առանձնահատկություններից է վերին վերջույթների փոփոխությունը։ Ձեռքի մատներն շարժուն են, իսկ մեծ մատը հակադրված է մյուս մատներին և նա ավելի զարգացած է։ 


5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարի կորությունները: 

Ողնաշարն ունի չորս կորություններ՝ պարանոցային, գոտկային, կրծքային և սրբանային։ Պարանոցային և գոտկայինը ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբանայինը հետ։ Այդ կորությունները քայլելու ժամանակ քչացնում է մարմնի ցնցումները։ Դա կարևոր է նաև ուղեղի բնական գործունեյության համար։  

Leave a comment