Posted in Բնագիտություն

 Մարդու առողջությունը

Մարդու առողջությունը

Գրականության հղումը Էջ  146, 147

1.Ո՞րն է օրգանիզմի առողջ վիճակը:

Որպեսզի օրգանիզմը լինի կենսունակ և կարողանա դիմակայել շրջակա միջավայրի պայմանների փոփոխություններին, անհրաժեշտ է, որ նրա բոլոր օրգանները մշտապես նորմալ գործեն: Օրգանիզմի այդպիսի վիճակն անվանում են առողջ վիճակ:

2.Թվարկե՛ք մարդու առողջ ապրելակերպի մի քանի կանոն:

Զբաղվել սպորտով, չծխել և առավոտյան զբոսնել։

3. Առողջության համար ի՞նչ նշանակության ունի քունը:

Ճիշտ ժամին քնելու դեպքում մարդը կարող է ճիշտ հանգստանալ։

Posted in Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր

1 ժամ. Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր
Գրականության հղումը Էջ 140, 141

Հարցեր՝

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրը:

Ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները:

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում։

  1. Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:

  1. Ինչպե՞ս է խոնավությունը ազդում կենդանի օրգանիզմների վրա:

Ջրում բույսերը կարող են աճել միայն այն խորությունների վրա, որտեղ լույս է թափանցում:

  1. Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
Posted in Բնագիտություն

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Գրականության հղումը

Բազմացում

Հարցեր՝

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:

Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:



4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ:

5. Ի՞նչ է սպորը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: 
6. Ի՞նչ է փոշոտումը:

Posted in Բնագիտություն

Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:
Նրանք ստանում են հանքային աղեր, ջուր, թթվածին և ածխաթթու գազ։
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:

Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: 

Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն:

Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:

Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝

1. Անսեռ բազմացում

2. Սեռական բազմացում

Նոր բույսի զարգացումը բուսական վեգետատիվ օրգաններից կոչվում է վեգետատիվ բազմացում:

Posted in Բնագիտություն

Շնչառություն

Բոլոր կենդանի օրգանիզմները  շնչում  են:  Շնչառությունն  օրգանիզմի և շրջակա  միջավայրի  միջև տեղի  ունեցող  գազափոփոխանակությունն  է, որի ժամանակ  օրգանիզմը օդից կլանում  է թթվածին և  արտաշնչում  ածխաթթու  գազ:

Շնչառություն

Գրականության հղումը

Հարցեր՝

1.  Ի՞նչ  է  շնչառությունը:
Օրգանիզմի մեջի գազափոփոխանակություն է, որի շամանակ օդից վերցնում է թթվածին և արտաշնչում է ածխաթթու գազ։
2.  Շնչառական  ի՞նչ  օրգաններ  գիտեք:
Արտաքին և ներքին։
3. Ի՞նչ  դեր  ունի  շնչառությունը  բույսերի  և կենդանիների  կյանքում:

Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:

Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:

Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:


4.  Շնչառության ո՞ր  եղանակն է կոչվում  կրկնակի:

Posted in Բնագիտություն

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Բույսերը սնվում են արմատներով։

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:
  • ավտոտրոֆներ– էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ – էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:
Posted in Բնագիտություն

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը
Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:
Եթե օրգանիզմում կան բոլոր օրգանները ու նրանք աշխատում են ուրեմն օրգանիզմը պայմանավորված է:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:
Օրգանիզմը սկսում է դանդաղ աճել։

Posted in Բնագիտություն

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Գրականության հղումը

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
Ծածիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
Ցողոն և բողբողջ։
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Ծաղկից առաջանում են բույսի պտուղները և սերմերը:
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգանը: 

Posted in Բնագիտություն

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ:

Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: