Posted in Պատմություն

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները։

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները։

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Վերամիավորական նախաձեռնողը՝ Պրուսիան էր։ Պրուսիական թագավորությունը դառձել էր գերմանական հողերի սիրտը։ Հակառակ Ավստրիայի՝ Պրուսիան ձգտում էր բարենորոգել Գերմանական միությունը։ Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ․ Բիսմարկն էր։ Նա շատ կարճ ժամանակում կարողացավ Եվրոպայում դառնալ քաղաքական գործիչ։ Բիսմարկը կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ հեռացնելով բոլոր հակառակորդներին։
1866 թ․ Պրուսական բանակին հաջողվեց ջախջախել Ավստրիայան։ Բիսերմակը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը, որը բաղկացած էր 22 պետությունից։ 1870-1871թթ․ ընթացավ ֆրանս-պրուսական Գերմանական միասնական պետության ստեղծումը շատ օգնեց երկրի զարգացմանը։ Ընդունվեցին շատ օրենքներ, որոնք ամրապնդում էին ազգային և պետական միասնությունը։ Չափահաս տղամարդկանց համար մտցվեց ընտրական իրավունքը։ Սկսեցին գործել բազմաթիվ կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Կրճատվեց աշխատանքիային օրը։ Այդ ժամանակ առաջինը Գերմանիայում ընդունվեց բժշկական ապահովագրությունը (ծերության, հիվանդության և դժբախտ պատահարների)։ 1913 թվականին Գերմանիան արդյունաբերական զարգացմամբ զբաղեցնում էր երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո։

Leave a comment