Posted in Պատմություն

Գերմանիայի վերամիավորումը

Վիաննայի վեհաժողովի որոշմամբ Գերմանիան մնացել էր պառակտված, իսկ 1848-1849թթ․հեղափոխությունը չլուծեց նրա վերամիավորման լուծումը։ Բայց ակնառու դարձավ, որ առանց դրա անհնար է երկրի հետագա զարգացումը։ Վերամիարվորման նախադրյալները առկա էին։ Նախ՝ 1850-1860-ական թվականներին Գերմանիայում ավարտվեց արդյունաբերական հեղաշրջումը։ Աշխուժացել էին տնտեսական կապերը առանձին շրջանների միջև, ձևավորվել էր համազգային շուկա։ Այսինքն Գերմանիան տնտեսապես միավորված էր։ Բուռն ծախկում էին ապրում համագերմանական մշակույթն ու գիտությունը։ Դրանցով էր պայմանավորված գերմանացիների համազգային ինքնագիտակցության ձևավորումը։ Գերմանացիները համոզված էին, որ ունեն նույն հայրենիքը, լեզուն, մշակույթը և ազգային շահերը։ Վերամիավորական նախաձեռնողը՝ Պրուսիան էր։ Պրուսիական թագավորությունը դառձել էր գերմանական հողերի սիրտը։ Այստեղ շարունակվեցին բարենորոգումները։ Հակառակ Ավստրիայի Պրուսիան ձգտում էր բարենորոգել նաև Գերմանական միությունը։ Ոգեշնչողը Պրուսիայի վարչապետ Օ․ Բիսմարկն էր։ Նա կարճ ժամանակում Եվրոպայում դարձավ քաղաքական գործիչ։ Բիսմարկը կարծում էր, որ Գերմանիան պետք է վերամիավորվի զենքի միջոցով՝ հեռացնելով բոլոր հակառակորդներին։
1866 թ․ Պրուսական բանակը ջախջախեց Ավստրիային։ Բիսերմակը ստեղծեց Հյուսիսգերմանական միությունը, որը բաղկացած էր 22 պետությունից։ Դա փաստացի Գերմանիայի միավորումն էր, բայց դեռ անրաժեշտ էր հաղթահարել Ֆրանսիայի դիմադրությունը։ 1870-1871թթ․ ընթացավ ֆրանս-պրուսական պատերզամը։ Այս անգամ նույնպես պրուսական բանակը տարավ հաղթանակը։ Կնքվեց հաշտությունը, Ֆրանսիան վճարեց ռազմատուգանք և Ֆրանսիան ճանաչեց Գերմանիայի վերամիավորումը։
Գերմանիան դարձավ սահմանադրական միապետություն։ Գերմանական միասնական պետության ստեղծումը շատ օգնեց երկրի զարգացմանը։ Ընդունվեցին շատ օրենքներ, որոնք ամրապնդում էին ազգային և պետական միասնությունը։ Չափահաս տղամարդկանց համար մտցվեց ընտրական իրավունքը։ Սկսեցին գործել բազմաթիվ կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Կրճատվեց աշխատանքիային օրը։ Այդ ժամանակ առաջինը Գերմանիայում ընդունվեց բժշկական ապահովագրությունը (ծերության, հիվանդության և դժբախտ պատահարների)։ 1913 թվականին Գերմանիան արդյունաբերական զարգացմամբ զբաղեցնում էր երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո։

Leave a comment