Posted in Հայոց լեզու, Գրականություն

Աշխարհը՝ իմ պատուհանից

Ամեն առավոտ, երբ ես արթնանում եմ դպրոց գնալուց առաջինը նայում եմ պատուհանին, որովհետև ամեն առավոտ և երեկո այնտեղից բացվում է հիանալի տեսարան։ Այնտեղ Արարատ լեռն է և մայրամուտը այդ պահերին ինձ թվում է, որ աշխարհը հիանալի է ոչ մի վատ, չար մարդ չկա։ Բայց ցավոք այդպես չէ։ Իմ պատուհանից երևում է ամբողջ Երևանը։ Մարդիկ մեքենաներ են վարում, երեխաները դրսում խաղեր են խաղում, մեծերը վազում են նրա պատճառով, որ ուշանում են, մի քանիսը իրենց կենդանի ընկերների հետ զբոսնում են։ Եվ ամեն անգամ դպրոց գնալուց տեսնում եմ երեխաների քնաթաթախ դեմքը։ Հասկանում է ինչ է նշանակում առավոտյան շուտ արթնանալը և գնալ այն տեղը որտեղ քեզ միայն քո ընկերներն են ուրախացնում։ Իմ պատուհանից աշխարհը շատ հիանալի է երևում, բայց արդյո՞ք դա այդպես է։

Leave a comment