Posted in Պատմություն

Իմ մեկ օրը Արգիշտի առաջինի օրօք

Ես արթնացա բարձր և վախենալու ձայներից։ Մութ էր։ Եվ ես համարյա ոչինչ չէի տեսնում միայն տեսա, որ բոլոր կանայք անհանգստանում էին։ Ես հարցրեցի, թե ի՞նչ է պատահել և հանկարծ բարձր ձայներ լսվեցին կարծես գոռգոռոց լիներ։ Եվ այդ պահին ես հասկացա, որ պատերազմ էր։ Բոլորը վիրավորների համար վիրակապեր էին պատրաստում։ Ես հարցրեցի, թե կարող եմ գնալ նայել, նրանք ասացին ոչ, որովհետև դա շատ վտանգավոր էր։ Մենք բոլորս լսում էինք Արգիշտիի ձայնը,թե ինչպես էր նա հրամայում։

Գիշեր էր, մեզնից ոչ ոք չէր քնել անհանգստությունից, բայց ես միքիչ քնեցի։ Հենց արթնացա ձայն չէր լսվում և ես տեսնում էի, թե ոնց են բոլորը ուրախանալով բարձրանում և պարզվեց, որ մենք հաղթել էինք պատերազմը և բոլորս միմիանց շնորհավորեցինք։

Մարդիկ ուրախ հավաքվեցին հրապարակում որտեղ ելույթ ունեցավ թագավորը՝ Արգիշտին, և նա հայտարարեց, որ ի պատիվ նոր հաղթանակի կկառուցի նոր քաղաք և կանվանի այն Էրեբունի։

Մենք բոլորս հուզված և հպարտ էինք մեր հաղթանակով։

Leave a comment