Posted in Հայոց լեզու, Գրականություն

Պատրաստվում ենք Մեդիաուրբաթին

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

  • Միասնական կատարում. ազգային ամանորյա երգ «Բասեն բարի»

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի․․

Բասեն – Գավառ

Նուբար – Տարվա առաջին պտուղը՝ միրգը, երախայրիք:

Դոմբ – Թմբուկի ձայն:

Միասնական կատարում- «Նոր տարի»

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Հայե՛ր, երբեք չերկմտիք,

Կկատարվի այս ամեն,

Եթե իսպառ մենք հանենք

Փոքրոգություն մեր սրտեն:

Երնեկ թե այս նոր տարին

Վերջ տար հայի ցավերին,

Չարը կորչեր ու բարին

Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ թե այս նոր տարին

Ազատ շնչեր Հայաստան,

Եվ շուրջ Մասիս մեր սարին

Փայլեին արտ անդաստան:

Անդաստան – Դաշտ, արտեր, հանդ:

Երկմտիք – երկու միտք։

Posted in Գրականություն, Uncategorized

Մոգերի ընծաները. Օ’Հենրի։ Երրորդ մաս

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.«Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք»: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրում ծեծված փոխաբերության համար): Դելան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար:

Վերջապես գտավ: Տարակույս չկար. այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար: Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել: Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը: Այն թերևս կարելի է արժանի համարել այդ ժամացույցին: Հենց որ Դելան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին: Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. համեստություն ու արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ: Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և Դելան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ: Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և նայել, թե ժամը քանիսն է: Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից:

Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը: Նա վերցրեց մազերը գանգրացնելու ունելին, վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը: Իսկ դա, բարեկամներս, միշտ էլ ծանր աշխատանք է, հսկայական աշխատանք:

Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դասից փախած փոքր տղայի: Դելան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելուն:

«Դե,- ասաց նա ինքն իրեն,- եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ խմբերգչուհու: Սակայն ի՞նչ կարող էի անել, ա¯խ, ի՞նչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»:

10. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

Ավետել-հաղորդել,

Կոհակել-ծփալ,

Ունելի-աքցան,

Անպաճույճ-համեստ:

11. Գրի’ր տրված մտքին իմաստով մոտ կամ նույն իմաստն արտահայտող մտքեր:

Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա:

Այսօր մեր գրականության ժամը անցամ վարդագույն թևերի վրա։

Այսօր դասերը շատ արատ անցան։

12. Բացատրի’ր տրված մտքերը:

• Տանը Դելայի աշխուժությունը հանդարտվեց` իր տեղը զիջելով շրջահայեցողությանն ու հաշվենկատությանը:

• Վառեց գազն ու սկսեց շտկել այն ավերածությունները, որ պատճառել էր մեծահոգությանը զուգակցած սերը:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մոգերի ընծաները. Օ’Հենրի։ Երկրորդ մաս

II

Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

Հարցերևառաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

Բերկրալի-ուրախալի

Հերակալ-մազակալ

Նսեմացնել- թուլացնել

Բարապան- դռնապահ։

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Այս նախադասության մեջ գորշ բառը կրկնվում է երկու ագամ, որպեսզի երևա Դելայի գորշ, վատ կյանքը։

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր:

Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Մոգերի ընծաներ։ Առաջին մաս

Մոգերի ընծաները

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

Մոգ- Զրադաշտական կրոնի hոգևոր պաշտոնյա, քուրմ

Սակարկել-

Նպարավաճառ – Նպարեղեն վաճառող՝ ծախող

Օթոց – բազմոց

Շքամուտք – շենքի գլխավոր դարպաս

Հավակնոտ – իր մասին մեծ համարում ունեցող։

2. Բացատրի՛ր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:

• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:

Ամաչել էր մինչև ականջնեը այն լուռ դժգոհությունից։

• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:

• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:

3. Գտի՛ր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.

• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ ապրելը,

«Դիլինգհեմը»  բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: 

•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:

Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել:

4. Հեղինակի խոսքում առաձնացրո՛ւ (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:

Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: 

Posted in Աշխարհագրություն

Գործնական աշխատանք։

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
   3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

    4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

Հունգարիա – Բուդապեշտ

Ռումինիա – Բուխարեստ

Բելառուս- Մինսկ

Չեխիա – Պրահա։

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան վայրերով: Ո՞րն է այդ պետությունը:

Պատասխան՝ Սերբիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,  Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան
2) Մեծ Բրիտանիան
3) Գերմանիան
4) Շվեդիան։

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Posted in Պատմություն

Ռուս-թուրքական պատերազմ։ 1828-1829թթ․

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակները ամրապնդեցցին ռուսաստանի դիրքը Ադրկովկասում։ Բայց Ռուսաստանը դրանով չբավարարվեց և սկսվեց պատերզզամ Օսմանյան կայսրության հետ։ 1828 թվականին Ռուսական բանակը անցավ Ախուրյան գետը և հասավ դեպի Կարս։ Հունիսի 23-ին նրանք գրոհով տիրեցին Կարսին։ Կարսի գրավումը ունեցավ ռազմավարական խոշոր նշանակություն։ Դրանից հետո Ռուսական զորքերը գրավեցին Ջավախք գավառը։ 1828թ․ օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը գրավեց Բայատեի ու Ալաշկերտի գավառները։ 1829 թվականին Անգլիայի հրահրմամբ փետրվար և մարտ ամիսներին թուրքական զորքերը հարձակման անցան Կարսի և Ախալցխայի ուղղությամբ։ 1829 թվականին ռուսական զորքերը գրավեցին Մուշը, Օլթին Բաբերդը և այլ վայրեր։ Այսպիսով ռուս-թուրքական պատերզամը ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով և 1829 թվականին Ադրիանուպոլսում քնքվեց հաշտության պայմանագիրը։

Posted in Պատմություն

Ռուս-թուրքական պատերազմ։ 1877-1878թթ,

  1. Ղրիմի պատերազմից հետո։
  2. 1887թվականին ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ, որպեսզի վերականգնի իր կորցրած հեղինակությունը և տիրի Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին։
  3. Կովկասյան կորպուսի հրամանատարն էր՝ Միխայիլ Լոռիս-Մելիքովը, իսկ Երևանյան ջոկատի հրամանատրն էր՝ Արշակ Տեր-Ղուկասովն։
  4. Նրանք 23 օր պահեցին բերդաքաղաքը։ Շատ փորձեր են անցել ասել Տեր-Ղուկասովին իրենց օրհնական դրության մասին, բայց մենակ Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց նրան լուր հայտնել դրա մասին։
  5. 1877թվականին աշնանը Ռուսաստանը պաշարեց Կարսը, որը հանձնարարվեց հայազգի գեներալ Հովաննես Լազարևին։ 1878թվականի փետրվարին թուրքերը հանձնեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարական կենտրոնը՝ Կարինը։ Նաև սև ծովի առափնյա մի շարք ջրաններ։
Posted in Պատմություն

Ռուս-թուրքական պատերազմ (77-78)

1853-1856թվականներում Ղրիմի պատերազմում․ թուրքերից ու նրա եվրոպական դաշնակիցներից կրած ծանր պարտությունը խաթարել էր Ռուսաստանի միջազգային վարկը։ Դրա համար Ռուսաստանը 1877թ․Ապրիլին պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ, որպեսզի վերականգնի իր կորցրած հեղինակությունը և տիրի Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին։ Կովկասյան ճակատում Ռուսական զորքերը մի քանի ուղղություններով հարձակման անցան։ Նրանց գլխավոր հարվածող ուժը 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Կորպուսի հրամանատարն էր Միխայիլ Լոռիս-Մելիքովը: Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովն էր։ Նրա զորաջոկատը անցնելով Արարատ լեռը պատերազմի առաջին ամսին գրավեց Բայազետի ու Ալաշկետի գավառները:

Posted in Ընտրությամբ գործունեյություն

Some, any, every and no

Daisy: Shall we look for somewhere to get some coffee and some cake?

Amy: Alright. I’m not very hungry, but I’d love something to drink. Where do you fancy going?

Daisy: Anywhere you like.

Amy: Well, how about this place?

Daisy: Oooh, there’s nobody else here! Where is everyone? Ah well, it’s all for us! Hi!

Waiter: Hi! What can I get you?

Daisy: I’d like a cappuccino, please, and have you got any cake?

Waiter: Oh yes, we do. We’ve got some amazing chocolate cake, and some carrot cake – that’s my personal favourite – and there’s a lemon and ginger cake … and …

Daisy: No, no, I’ll have some carrot cake – I haven’t had any for ages, and I love it!

Waiter: A great choice. And can I get you anything?

Amy: Yes, I’d like some green tea with mango, please.

Daisy: Ooh, that sounds good!

Waiter: Anything else?

Amy: Do you have any cookies?

Waiter: I’m sorry, there are none left.

Amy: OK, nothing else then. Just the tea.

Waiter: So, one green tea with mango, one cappuccino and some carrot cake. A large piece and two forks.

Daisy: So. How’s it all going? New town, new school, new people …

Amy: Well, I haven’t really made any friends yet, apart from you, but I’m OK. I just need some time to adapt.

Daisy: Yeah, of course.

Amy: And the teachers all seem nice. There’s no one really boring or unfriendly.

Daisy: No. School’s OK. The headmaster’s new – Mr. Oliveira – I don’t think anyone really knows him yet, but he seems fine.

Amy: Yeah, someone told me he’s almost 50. Can you believe it?

Daisy: No way. He looks like somebody in that film about the millionaire … ummm … Hey, look! That’s my brother over there! Oliver! Ollie! Come and meet Amy!

Oliver: Hi, girls. What are you up to?

Daisy: Nothing. Just chatting and having some cake. Mm!! Have some, it’s delicious!

Oliver: It looks tasty, I might get some. Hi, I’m Oliver, Daisy’s brother.

Amy: Hi, I’m Amy.

Oliver: Amy. Cool. Excuse me, have you got any chocolate cake at all?

Waiter: Yes, we’ve got three different kinds – all home-made. There’s chocolate biscuit cake, white chocolate cake and chocolate and orange cake.

Oliver: Any will do. Surprise me. And a glass of water, please. Thanks. So, Amy. Where are you from? Anywhere exotic and exciting, like the places our mother visits? Singapore? …

Amy: I’m from Cambridge. Cambridge, England.

Oliver: Ah right! Cambridge! Haha, that’s somewhere Mum hasn’t been! It’s too near home! Thanks.

Daisy: Ignore him, he’s just jealous. Our mum travels a lot.

Oliver: Huh! Me!!?? Jealous?! Who needs travel when you have cake?! So, Amy, Daisy told me you’re new, right? Welcome to our town! You’ll like it here. Nice people, good cake. Now tell me about yourself …

Daisy: Ollie! It’s not a job interview! So, anyway there’s Mr Oliveira, and – oh – and Miss Pinkerton is cool, everyone likes her, she teaches maths and she can tell you everything about … well, about anything! And then there’s …

https://learnenglishteens.britishcouncil.org/grammar/a1-a2-grammar/some-any-every-no

Posted in Քիմիա

Դեկտեմբերի 4-8

Նոր թեմա

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար: 

images.jpg
images (2).jpg

     Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

                                  Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

 Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա  

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 

1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն: 

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և’ սկսվելու, և’ ընթանալու պայմանն է:

Երկաթի և ծծմբի փոխազդեցության համար պահանջվում է միայն սկզբնական տաքացում, որից հետո ռեակցիան ընթանում է մեծ քանակությամբ լույսի ու ջերմության անջատումով, և տաքացում չի պահանջվում: Այս օրինակում տաքացումը միայն ռեակցիան սկսելու պայմանն է:

Բազմաթիվ քիմիական ռեակցիաներ կարող են ընթանալ սովորական պայմաններում: Օրինակ` կալիում (𝐾) ալկալիական մետաղը և ջուրը սենյակային ջերմաստիճանում բուռն փոխազդում են, ընդ որում` պայթյունով:

Սակայն բազմաթիվ  քիմիական ռեակցիաներ սովորական պայմաններում չեն ընթանում ու կարող են սկսվել միայն հատուկ պայմանների` բարձր ջերմաստիճանի, ճնշման, հաստատուն էլեկտրական հոսանքի, լույսի, խոնավության և այլ պայմանների առկայության դեպքում: 

Օրինակ` ալյումինի ( 𝐴𝑙 ) փոշին սովորական ջերմաստիճանում չի բռնկվում, սակայն մինչև 700°𝐶 տաքացնելիս այրվում է կուրացնող բոցով:

Screenshot_5.png

          Ալյումինի այրումը թթվածնում

Երկաթը (𝐹𝑒) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված: 

download.jpg

  Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

   Ջերմանջատիչ ռեակցիա՝ այրման          Ջերմակլանիչ ռեակցիա՝ քայքայման

Քիմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է քիմիական ռեակցիաները դրանք ուղեկցող ջերմային երևույթների տեսանկյունից, անվանվում է  ջերմաքիմիա:

Ջերմության այն քանակը, որը քիմիական ռեակցիայի ընթացքում անջատվում է կամ կլանվում, անվանվում է ռեակցիայի ջերմէֆեկտ, նշանակվում լատիներեն 𝑄տառով և միավորների միջազգային համակարգում արտահայտվում է ջոուլներով (Ջ):

Գործնական հաշվարկներում առավել կիրառական միավորն է կիլոջոուլը՝ (կՋ)‘1 կՋ=1000 Ջ